ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է «Ոսկե գնդակի» համար ընթացող պայքարի մասին։ 28-ամյա ֆուտբոլիստը համարվում է մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը։
«Բոլորը ինձ ասում են, որ ես «Ոսկե գնդակը» հաղթելու ֆավորիտն եմ։ Սակայն ինձ համար հիմա ամենակարևորը Չեմպիոնների լիգայում հաղթելն է։
Երբ դու ՊՍԺ-ի կազմում ես խաղում, կան բաներ, որոնք շատ ավելի կարևոր են, քան անհատական մրցանակները։ Մենք քաղցած ենք և ուզում ենք նվաճել այս գավաթը»,- Դեմբելեի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև կկայանա վաղը՝ մայիսի 31-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։