«Լիվերպուլի» Պրեմիեր լիգայի չեմպիոնության տոնակատարությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Մայիսի 26-ին, տոնական շքերթի ժամանակ, մեքենա է մխրճվել երկրպագուների բազմության մեջ՝ պատճառելով ծանր հետևանքներ։
Երեկ՝ մայիսի 29-ին, հայտնի դարձավ, որ ոստիկանությունը կարողացել է պարզել վարորդի ինքնությունը։ Sky Sports-ի փոխանցմամբ՝ մեքենան վարել է 53-ամյա Փոլ Դոյլը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել յոթ հոդվածով։ Դոյլը ձերբակալվել է և գտնվում է կալանքի տակ։ Նրա գործով առաջին դատական նիստը նշանակված է այսօր՝ մայիսի 30-ին։ Դատարանը կընթերցի մեղադրական եզրակացությունը և կընդունի որոշում՝ հետագա կալանքի վերաբերյալ։
Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթանակից հետո կազմակերպված շքերթի ժամանակ։ Մեքենան հանկարծակի մխրճվել է երկրպագուների մեջ և վրաերթի ենթարկել նրանց։
Պաշտոնական տվյալներով՝ վիրավորվել է 79 մարդ, այդ թվում՝ երեխաներ։