«Ալ-Նասրի» մարզական տնօրեն Ֆերնանդո Իերոն անդրադարձել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագային։
«Մենք դեռ բանակցություններ ենք վարում Կրիշտիանուի հետ։ Հուսով եմ՝ կկարողանանք լուծում գտնել պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար», – նշել է Իերոն։
Նշենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հունիսին կարող է դառնալ ազատ գործակալ։
2024/25 մրցաշրջանում 40-ամյա գոլահարը «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ խփելով 35 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։