Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում վերադարձնել «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, չնայած նրա հնարավոր հեռանալու մասին լուրերին։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ի լրագրող Պակոխո Դելգադոն։
«Ռոնալդուն նորից չի հայտնվի Մադրիդի «Ռեալում», – վստահեցրել է Դելգադոն։
Ավելի վաղ «արքայական» ակումբի երկրպագուները պաստառ էին տեղադրել ակումբի մարզաբազայի մոտ, որում «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրում էին վերադարձնել պորտուգալացի ֆուտբոլիստին։ Ռոնալդուի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ ավարտվում է հունիսի 30-ին։
Հարձակվողը «սերուցքայինների» կազմում խաղացել է 2009-ից 2018 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 438 խաղի՝ խփելով 450 գոլ։