Ֆրանսիայի վեցակի չեմպիոն և Եվրոպայի գավաթի եզրափակչի կրկնակի մասնակից «Ռեյմսը» դուրս է մնացել Լիգա 1-ից։
Փլեյ-օֆի պատասխան խաղում ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Մետցին»։ Հիշեցնենք, որ առաջին խաղը ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով։
«Ռեյմսը» միացավ Լիգա 1-ի նախկին հաղթողներ «Սենտ-Էտյենին» և «Մոնպելյեին», որոնք ևս մրցաշրջանի ավարտին դուրս մնացին բարձրագույն դիվիզիոնից։ Այս երեք թիմերն ընդհանուր առմամբ նվաճել են Ֆրանսիայի 17 չեմպիոնական տիտղոս։
«Մետցը» վերադարձավ Լիգա 1՝ ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելով Լիգա 2-ում։ Ավելի վաղ Լիգա 1-ի ուղեգիր էին նվաճել նաև «Լորիանն» ու «Փարիզը»։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։