Իտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ նշել է ՊՍԺ – «Ինտեր» հանդիպման ֆավորիտին։
«Որպես իտալացի՝ հուսով եմ, որ «Ինտերը» տուն կբերի գավաթը։ Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է, չնայած որ նրանք պետք է խաղան շատ ուժեղ թիմի դեմ։
ՊՍԺ-ն ոչ միայն ուժեղ է հարձակման մեջ, այլև հիանալի է գործում պաշտպանությունում՝ կազմակերպվածությամբ։ Նրայնք ինձ հիշեցնում են«Բարսելոնային»»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա շաբաթ՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։