Մադրիդի «Ռեալը» շատ շուտով կհայտարարի «Բենֆիկայի» իսպանացի պաշտպան Ալվարո Ֆերնանդես Կարերասի հետ պայմանագիր կնքելու մասին։
Մադրիդյան ակումբի և «Բենֆիկայի» միջև 22-ամյա պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում, հաղորդում է COPE-ը։ Աղբյուրի համաձայն՝ Ֆուտբոլիստի հետ արդեն վերջնական համաձայնություն է ձեռք բերվել։
Գործարքը, ինչպես սպասվում է, կկնքվի առաջիկա ժամերի ընթացքում։ Փաստաթղթերի ձևակերպումից հետո տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի։
Նշվում է, որ մադրիդյան գրանդը նախ պատրաստվում է հայտարարել Կարերասի հետ 5 կամ 6 տարվա պայմանագիր կնքելու մասին, իսկ մի քանի օր անց՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերի, որի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։