«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում «Միլանի» հետ՝ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի տրանսֆերի շուրջ։ Այս տեղեկությունը դժգոհություն է առաջացրել բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի մոտ, որը չի ցանկանում մրցակցել Լեաուի հետ հարձակման ձախ թևում։
Բրազիլացին արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ եթե Լեաուն տեղափոխվի «Բարսելոնա», ինքը կսկսի քննարկել թիմից հեռանալու հնարավորությունը։ Նշվում է, որ Ռաֆինյան առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայից։
2024/25 մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 57 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։