Telegram-ի «МАТЧ ПРЕМЬЕР» ալիքի բաժանորդների քվեարկությամբ հայտնի է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են «Կրասնոդար» ակումբի չորս ներկայացուցիչներ՝ դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը, պաշտպան Դիեգո Կոստան, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և հարձակվող Ջոն Կորդոբան: Նաև ներկայացված են Մոսկվայի «Սպարտակի» երեք ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպաններ Նաիլ Ումյարովը և Էսեկիել Բարկոն, ինչպես նաև հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն:
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ամբողջությամբ.
Դարպասապահ՝ Ստանիսլավ Ագկացև («Կրասնոդար»)
Պաշտպաններ՝ Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Մոյզես (ԲԿՄԱ), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Իլյա Սամոշնիկով («Լոկոմոտիվ»)
Կիսապաշտպաններ՝ Նաիլ Ումյարով, Էսեկիել Բարկո (երկուսն էլ՝ «Սպարտակ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»)
Հարձակվողներ՝ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ»)