Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է լքել «Կրասնոդարը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Ցուլերը» լրջորեն հաշվի են առել այս տարբերակը և արդեն գտել են հայ կիսապաշտպանին փոխարինող։
Metaratings-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի նորընծա չեմպիոնը որպես Սպերցյանի փոխարինող է դիտարկում «Ռոստովի» 23-ամյա կիսապաշտպան Կիրիլ Շետինինին։ Նշվում է, որ «Կրասնոդարից» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր պայմանագրի մանրամասները։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Կիրիլ Շետինինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լոկոմոտիվը» և «Դինամոն»։