«Բարսելոնան» երկու օր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալի հետ։
Քննարկումների ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնացիներին երկու պահանջ է ներկայացրել։
Նախ՝ Յամալը ցանկանում է, որ խաղերի վերջում ավելի քիչ փոխարինվի։ Ֆուտբոլիստը կարծում է, որ եզրափակիչ սուլիչից առաջ պաշտպանները ավելի հոգնած են լինում, և նման պայմաններում իր համար ավելի հեշտ է բարելավել իր գոլերի ու գոլային փոխանցումների թիվը։
Երկրորդ՝ Յամալը ցանկանում է լինել «Բարսելոնայի» այն խաղացողների շարքում, որոնք իրացնում են տուգանային հարվածներ և 11-մետրանոցներ, հայտնում է Mundo Deportivo-ն։
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։