Հեղինակավոր Goal պորտալը կազմել է 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դրանում ընդգրկված են կատալոնական «Բարսելոնայի», ֆրանսիական ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ։
Դարպասապահ՝
Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)
Պաշտպաններ՝
Նունու Մենդեշ (ՊՍԺ), Գաբրիել Մագալյաեշ («Արսենալ»), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ»), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
Կիսապաշտպաններ՝
Ժոաու Նևեշ, Վիտինյա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»)
Հարձակվողներ՝
Ռաֆինյա («Բարսելոնա»), Դեմբելե (ՊՍԺ), Լամինե Յամալ («Բարսելոնա»)
Նշենք, որ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական կազմից Մադրիդի «Ռեալի» ոչ մի խաղացող չի ընդգրկվել։