Նոր տեղեկություններ են ի հայտ եկել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «երկաթուղայինները» հրաժարվել են վաճառել խաղացողին 2 միլիոն եվրոյով։ Աղբյուրի համաձայն՝ սերբական ակումբն առաջարկել է 1.3 միլիոն եվրո, իսկ ևս 700 հազարը՝ որպես բոնուսներ՝ Չեմպիոնների լիգայում որոշակի հաջողությունների հասնելու դեպքում։
Նշվում է, որ «Լոկոմոտիվին» չի գոհացրել այս տարբերակը, քանի որ «մայրաքաղաքայինները» մտադիր են ստանալ երաշխավորված 2 միլիոն եվրո հայ ֆուտբոլիստի համար։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին խաղարկությունում 26-ամյա խաղացողը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 23 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։