Le Parisien-ը հաղորդում է, որ Կյոգո Ֆուրուհաշին կլքի «Ռենը»՝ տեղափոխվելուց ընդամենը վեց ամիս անց։
Ճապոնացի հարձակվողն այս ձմեռ էր «Սելթիկից» տեղափոխվել ֆրանսիական ակումբ։
Նրան ֆրանսական թիմում ցանկանում էր տեսնել այն ժամանակ թիմը մարզող Սամպաոլին, սակայն մասնագետը այս տրանսֆերից քիչ ժամանակ անց հեռացավ «Ռենից», իսկ նոր մարզիչն արդեն չէր տեսնում Կյոգոյին իր նախագծում։
Նշվում է, որ «Բորնմուտն» այն ակումբներից մեկն է, որը հետևում է իրավիճակին․ հնարավոր է՝ Ֆուրուհաշին ամռանը վերադառնա Բրիտանիա, բայց այս անգամ արդեն ԱՊԼ։