Goal-ը կազմել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից կազմված 2024/25 մրցաշրջանի թիմը։ Նախ ընտրվել են 50 լավագույն ֆուտբոլիստներ՝ հիմնվելով անհատական վիճակագրության, թիմային գավաթների և ընդհանուր ազդեցության վրա։ Այնուհետև ընտրվել է յուրաքանչյուր դիրքում ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլիստը՝ 4-3-3 դասավորությամբ։
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ).
Պաշտպաններ՝ Նունո Մենդեշ (ՊՍԺ), Գաբրիել (Արսենալ), Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ).
Կիսապաշտպաններ՝ Ժոաո Նևեշ, Վիտինյա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Պեդրի (Բարսելոնա).
Հարձակվողներ՝ Ռաֆինյա (Բարսելոնա), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Լամին Յամալ (Բարսելոնա)։