Հինգ անգլիական ակումբներ մեկ մրցաշրջանում տիտղոսներ են նվաճել։ «Չելսին» երեկ հաղթեց Կոնֆերենցիաների լիգայում՝ եզրափակչում հաղթելով «Բետիսին» (4-1)։
«Լիվերպուլն» այս մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն։
«Քրիսթալ Փելասը» նվաճեց Անգլիայի գավաթը, «Նյուքասլը»՝ Անգլիայի լիգայի գավաթը, իսկ «Տոտենհեմը» հաղթեց Եվրոպա լիգան։
Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Պրեմիեր լիգայի հինգ տարբեր ակումբներ նույն մրցաշրջանում տիտղոսներ են նվաճել։