Գերմանացի կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան խոսել է «Բավարիա» տեղափոխվելու մասին։
Այսօր՝ մայիսի 29-ին, «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց 29-ամյա պաշտպանի տեղափոխության մասին։
«Ես շատ ուրախ եմ «Բավարիայում» լինելու համար։ Ես ուզում եմ պատասխանատվություն ստանձնել և ամեն օր քրտնաջան աշխատել, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնել որպես թիմ և միասին նվաճել բազմաթիվ գավաթներ», — Տայի խոսքերն է մեջբերում մյունխենյան թիմի մամուլի ծառայությունը։
2024/25 մրցաշրջանում Տան «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։