Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակակիրն արդեն հայտարարվել է։
Հաղթողը «Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման է։
Ֆրանսիացին օգնել է իր թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսը՝ խփելով 21 գոլ և կատարելով ինը գոլային փոխանցում։
Կարիմ Բենզեման «Ալ-Իթթիհադ» տեղափոխվել է 2023 թվականի ամռանը՝ «Ռեալ Մադրիդում» 14 տարի անցկացնելուց հետո։