Իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին շուտով կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։
Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ իտալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սերիա Ա-ի երկու ակումբներ՝ «Լացիոն» և «Ատալանտան»։
Ամենակոնկրետ առաջարկն արել են հռոմեացիները, որոնք պատրաստ են Սարիին առաջարկել մոտ 2.8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով պայմանագիր։
Մաուրիցիո Սարին արդեն աշխատել է հռոմեական ակումբում 2021-ից 2024 թվականներին։