Անգլիական «Չելսին», որը երեկ հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում, մրցաշարում խփել է 42 գոլ և սահմանել Կոնֆերենցիաների լիգայի նոր ռեկորդ։
Նախկինում մրցաշարի ռեկորդակիրը «Ֆիորենտինան» էր, որը 2022/2023 մրցաշրջանում խփել էր 37 գոլ, ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի։
«Չելսին» 2024/2025 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց «Բետիսին»։
«Չելսին» նաև դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որը հաղթեց բոլոր եվրոպական մրցաշարերը։