«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակը (4-1):
«Մենք ընդմիջման ժամանակ ճշգրտումներ կատարեցինք մեր մարտավարության մեջ, և երկրորդ խաղակեսը մեզ համար շատ ավելի լավն էր: Մենք շատ ուրախ ենք:
Սա կարող է մեկնարկային կետը լինել: Մենք պետք է չեմպիոնի մտածելակերպ ստեղծենք՝ հաղթելով հանդիպումներում, հաղթելով մրցաշարերում: Գավաթ նվաճելը մեզ ավելի ուժեղ կդարձնի:
Մենք նկատելիորեն բարելավվել ենք միասին աշխատելուց ի վեր: Ինչ-որ պահի մենք սկսեցինք տարօրինակ ձևով հաղթել, բայց այդքան երիտասարդ թիմի դեպքում երբեմն պետք է տառապել հաղթանակների համար», — Մարեսկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: