Football Benchmark Group-ը հրապարակել է Եվրոպայում ամենաբարձր արժեք ունեցող ակումբների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորում է «Ռեալ Մադրիդը», որի արժեքը կազմում է 6.3 միլիարդ եվրո։
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին» (5.2 միլիարդ եվրո), իսկ երրորդ տեղում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» (5.1 միլիարդ եվրո)։
Եվրոպայի 10 ամենաթանկարժեք ակումբները՝
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) — 6.3 միլիարդ եվրո
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — 5.2 միլիարդ եվրո
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) — 5.1 միլիարդ եվրո
«Բարսելոնա» (Իսպանիա) — 4.5 միլիարդ եվրո
«Բավարիա Մյունխեն» (Գերմանիա) — 4.3 միլիարդ եվրո
«Լիվերպուլ» (Անգլիա) — 4.1 միլիարդ եվրո
«Արսենալ» (Անգլիա) — 3.9 միլիարդ եվրո
ՊՍԺ (Ֆրանսիա) — 3.8 միլիարդ եվրո
«Տոտենհեմ Հոթսպուր» (Անգլիա) — 3.6 միլիարդ եվրո
«Չելսի» (Անգլիա) — 2.9 միլիարդ եվրո