«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան շնորհակալություն հայտնեց իսպանական թիմի մարզիչ Մանուել Պելեգրինիին՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Բետիսին» հաղթելուց (4-1) հետո։
«Ես ուզում էի հաղթել, բայց վստահ էի, որ հաղթողը միևնույն է ուրախ կլինի պարտվողի համար։ Բարեբախտաբար, ես հաղթեցի, բայց գիտեմ, որ Մանուելը ուրախ կլինի ինձ համար։
Եթե պարտվեի, կտխրեի, բայց նաև ուժ կգտնեի ուրախանալու Մանուելի համար», — Մարեսկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Չելսին» դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որը հաղթեց բոլոր եվրոպական մրցաշարերը՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Բետիսին» հաղթելով (4-1):