Հինգշաբթի՝ մայիսի 29-ին, «Ալ-Նասրը» նախատեսում է մամուլի ասուլիս անցկացնել՝ պաշտոնապես հայտարարելու ակումբում բոլոր մակարդակներում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխությունների մասին, հաղորդում է Marca-ն։
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին նույնպես կհայտարարվի, ով մի քանի օր առաջ ակնարկել էր իր հեռանալու մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 40-ամյա պորտուգալացին ունի կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում մնալու և «Ալ-Հիլալ» տեղափոխվելու հնարավորություն։
2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցող ակումբների համար հատուկ տրանսֆերային պատուհանը կբացվի երկուշաբթի՝ հունիսի 2-ին և կփակվի երեքշաբթի՝ հունիսի 10-ին։