«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում 4-2 հաշվով հաղթեց «Մոնրեալին»։ Հանդիպումը տեղի ունեցավ Ֆորտ Լոդերդեյլի «Չեյս» մարզադաշտում։
«Ինտերի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը խփեցին երկուական գոլ և կատարեցին մեկական գոլային փոխանցում։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Դանթե Սիլին և Վիկտոր Լոտուրին։