«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվեց Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի (4-1) լավագույն ֆուտբոլիստ։
«Բետիսի» հետ հանդիպումից հետո նրան հանձնվեց մրցանակը։
23-ամյա անգլիացին անցկացրեց 87 րոպե, կատարեց երկու գոլային փոխանցում։
«Չելսին» դարձավ առաջին թիմը, որը հաղթեց բոլոր եվրոպական մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում, Կոնֆերենցիաների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Գավաթակիրների գավաթի մրցաշարում։