«Չելսին» դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որը հաղթեց բոլոր եվրոպական մրցաշարերը՝ Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում «Բետիսին» հաղթելով (4-1):
Նախկինում անգլիական ակումբը հաղթել էր Չեմպիոնների լիգան (2011/12 և 2020/21 մրցաշրջաններում), Եվրոպա լիգան (2012/13, 2018/19), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը (1998, 2021) և Գավաթակիրների գավաթը (1971, 1998):
Կոնֆերենցիայի լիգան անցկացվում է 2021/22 մրցաշրջանից:
Նախկինում տիտղոսը նվաճել են «Ռոման» (2022), «Վեստ Հեմը» (2023) և «Օլիմպիակոսը» (2024):