Լոնդոնի «Չելսին» նվաճեց Կոնֆերենցիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում վստահ հաղթանակ տարելով Սևիլիայի «Բետիսի» նկատմամբ։
Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում և ավարտվեց անգլիական ակումբի առավելությամբ՝ 4:1 հաշվով։ «Չելսիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Էնցո Ֆերնանդեսը, Նիկոլաս Ջեքսոնը, Ջեյդոն Սանչոն և Մոյսես Կայսեդոն։ «Բետիսի» միակ գոլը խփեց Աբդե Էզզալզուլին։
Այս հաղթանակը «Չելսիի» համար պատմական է. լոնդոնյան ակումբը առաջին անգամ նվաճեց Կոնֆերենցիայի լիգայի գավաթը։ Մինչ այդ թիմը երկու անգամ հաղթել էր Չեմպիոնների լիգայում և երկու անգամ էլ՝ Եվրոպա լիգայում։
Կոնֆերենցիայի լիգա․ Եզրափակիչ «Բետիս» (Սևիլիա) — «Չելսի» (Լոնդոն) — 1:4 (1:0)
Գոլեր՝ Էզզալզուլի, 9 — Ֆերնանդես, 65, Ջեքսոն, 70, Սանչո, 83, Կայսեդո, 90։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ