Անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, ով ներկայացնում է իտալական «Ռոման», կարող է վերադառնալ ԱՊԼ, հաղորդում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Վեսթ Հեմը»:
«Մրճահարները» նախատեսում են Աբրահամի տրանսֆերը ձևակերպել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
2024/2025 մրցաշրջանում Թեմին վարձավճարով հանդես է եկել «Միլանի» կազմում: Նրա տրանսֆերի արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: