«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի ապագան ներկայումս անորոշ է, քանի որ կա հավանականություն, որ գերմանացին կհեռանա այս ամառ։ Սակայն Մյունխենում նույնպես անգործ չեն նստում և պատրաստում են ծրագիր, եթե Սանեն հեռանա։
Եթե Սանեն լքի թիմը, ապա «Բավարիան», ըստ Sky Sports-ի, ունի երկու թեկնածու։
Առաջինը «Բրայթոնի» առաջատար Կաորու Միտոման է։ Իսկ երկրորդը տարբերակը, եթե Միտոմայի հետ չստացվի պայմանագիր կնքել, «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն է։
Այնուամենայնիվ, «Բավարիան» դեռևս հույս ունի երկարաձգել պայմանագիրը Սանեի հետ, որի ծառայություններն առաջարկվել են անգլիական ակումբներին, մասնավորապես՝ «Տոտենհեմին»։