«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
«Կարծում եմ՝ կարող եմ հանդես գալ մինչև 40 տարեկան, բայց եթե զգամ, որ ժամանակն է ավելի շուտ ավարտել կարիերաս, կհեռանամ։
Ես շատ բանի եմ հասել։
Իմ պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում էր, մենք կարողացանք համաձայնության գալ, չնայած ես մոտ էի Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն», — ասել է ֆուտբոլիստը եգիպտական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։