«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոն կարող է դառնալ այս ամառային տրանսֆերային պատուհանի ամենացանկալի նպատակներից մեկը գրանդ ակումբների համար։
El Diario-ի տվյալներով՝ բասկյան ակումբը պատրաստ է բաց թողնել 23-ամյա ճապոնացի ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե նրա տրանսֆերի համար վճարեն 60 միլիոն եվրո։
Հենց այս գումարն է նշված նրա պայմանագրում որպես կլաուսուլա (տրանսֆերի փոխհատուցման գումար)։
Կուբոյով հետաքրքրված են մի շարք առաջատար ակումբներ, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները, որոնց հետ, ըստ լուրերի, ֆուտբոլիստի ներկայացուցիչն արդեն կապեր է հաստատել։
Տրանսֆերի դեպքում Տակեի նախկին ակումբը՝ «Ռեալ Մադրիդը», ըստ պայմանագրի, կստանա գործարքի արժեքի 50%-ը, այսինքն՝ 30 մլն եվրո։ Տակեֆուսա Կուբոյի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։