«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնական ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի (որը ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում») և «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Չեմ ցանկանում խոսել այն ֆուտբոլիստների մասին, որոնք իմ թիմում չեն։ Նրանք երկուսն էլ հիանալի խաղացողներ են, և պետք է խոստովանեմ, որ ինձ դուր է գալիս նրանց ցուցադրած ֆուտբոլը։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,– Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիասը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է առաջիկա ամռանը։ Նշվում էր նաև, որ Ռեշֆորդն աշխատում է կատալոնական ակումբ տեղափոխվելու ուղղությամբ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հույսը չի դնում 27-ամյա հարձակվողի վրա։