Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որն օրեր առաջ հայտարարեց «արքայական» ակումբից հեռանալու մասին, կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է 39-ամյա խորվաթ կիսապաշտպանի հետ համագործակցությամբ։ «Ներաձուրիները» կարող են Մոդրիչին ձեռք բերել որպես ազատ գործակալ։
Հիշեցնենք, որ Լուկան Մադրիդյան գրանդում խաղում է 2012 թվականից։ «Արքայական» ակումբի հետ խորվաթը վեց անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և չորս անգամ՝ Իսպանիայի առաջնության հաղթող։
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 35 խաղ, խփել է 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։