«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ակումբի ղեկավարության հետ իր շփումների մասին՝ կապված առաջիկա ամառային տրանսֆերների հետ։
«Նոր ձեռքբերումնե՞ր. Մեր պարտականությունն է միշտ ձգտել կատարելագործվել մեր խաղի յուրաքանչյուր ասպեկտում՝ կազմի պլանավորման առումով… Վերջերս ես փորձում եմ ակումբի հետ կապ և տեսլական հաստատել՝ փոխհամաձայնության հասնելու համար։ Բանը նրանում չէ, որ ես եկել եմ պահանջներով, այլ ուզում եմ թիմային աշխատանք իրականացնել՝ կատարելագործվելու համար», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մինչև «Բայերում» աշխատելը, Խաբին հաջողությամբ աշխատել է «Ռեալ Մադրիդի» երիտասարդական համակարգում։