«Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է մադրիդյան ակումբ վերադառնալու հետ կապված իր հույզերով։ Այսօր նա ներկայացվել է որպես մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ:
«Ես այս օրը կհիշեմ ամբողջ կյանքում։ Սա իմ տունն է։ Կապը Մադրիդի հետ միշտ էլ եղել է, և այսօր, երբ ես մտա Վալդեբեբաս, այն վերականգնվեց։ Մենք էներգիա ունենք, և ես զգում եմ, որ «Ռեալ Մադրիդի» երկրպագուները ոգևորված են նոր դարաշրջանի մեկնարկով։ Մենք կարող ենք անկասելի լինել։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ մենք կհաջողենք», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Մադրիդ Universal»-ը։