«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ակումբի նախկին մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։ Այս պահին տեղի է ունենում իսպանացի մասնագետի շնորհանդեսը որպես «արքայական ակումբի» մարզիչ։
«Ես չեմ ուզում դադարել խոսել այն դարաշրջանի մասին, որն ավարտվել է, այն մասին, որ ես փոխարինել եմ Կառլո Անչելոտիին։ Կառլոն իմ մարզիչն էր, մեծ մարդ, մարզիչ, որը իր հետքը թողեց ինձ վրա, և, հնարավոր է, առանց նրա հմտության և նրանից ստացածիս, ես այստեղ չէի լինի։ Ես մեծ պատվով և հպարտությամբ եմ ընդունում նրա ժառանգությունը», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Անչելոտին «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչն էր 2013-2015 թվականներին և 2021 թվականից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, նվաճել է Միջմայրցամաքային գավաթը, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Աշխարհի ակումբային առաջնությունը։