«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, որ մերսիսայդցիների հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ բանակցել է Սաուդյան Արաբիայի ակումբների ներկայացուցիչների հետ։
«Այո, ես կարծում էի, որ լավ հնարավորություն ունեմ տեղափոխվելու Սաուդյան Արաբիա։ Ես ենթադրում էի, որ կարող եմ տեղափոխվել սաուդյան ակումբ, եթե չերկարաձգեմ պայմանագիրս «Լիվերպուլի» հետ։ Մենք լավ բանակցություններ ունեցանք։ «Ռեալը» և «Բարսելոնա՞ն». Ես նրանց հետ չեմ շփվել», — Սալահի խոսքերն է մեջբերում ֆրանսիական RMC Sport առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Սալահը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն 2024/2025 մրցաշրջանում։ Եգիպտացի հարձակվողը 38 խաղում խփել է 29 գոլ։ Մերսիսայդերսի խաղացողը նաև դարձել է լիգայի լավագույն ասիստենտը՝ 18 գոլային փոխանցմամբ։