«Լիվերպուլի» ֆուտբոլիստները, ԱՊԼ-ում չեմպիոնություն նվաճելուց հետո, մեկնել են Դուբայ՝ նշելու թիմի հաջողությունը և հրաժեշտ տալու պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդին, ով հեռանում է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է DaveOCKOP-ը, թիմի խաղացողները, ներառյալ ավագ Վիրջիլ վան Դայկը, մասնակցել են զբոսանավի վրա կայացած երեկույթի։ Թիմին սպասվում է շաբաթյա հանգիստ Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ վերադարձը «Լիվերպուլ» նախատեսված է ուրբաթ։
Հիշեցնենք, որ թիմը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Արսենալի» հետ։ Գլխավոր մարզիչ Առնե Սլոտը չեմպիոնությունը նշել է Իբիցայում գտնվող ակումբում, որը պատկանում է Ուեյն Լինեքերին՝ Գարի Լինեքերի եղբորը։
Նշենք, որ երկուշաբթի «Լիվերպուլը» կմրցի «Բրայթոնի» հետ՝ ԱՊԼ-ի 37-րդ տուրի շրջանակում։