Մադրիդի «Ատլետիկոյի» և «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան խոսել է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերի մասին։
«Ռաֆինյան շատ է հասունացել։ Նա նախկինում շատ քննադատություններ էր ստանում այն մարդկանցից, որոնք ցանկանում էին նրան հեռացնել ազգային հավաքականից, բայց հիմա նա համաշխարհային ֆուտբոլի ականավոր դեմքերից է, որը մեծ տպավորություն է թողնում։
Նա քրտնաջան աշխատում է, քրտնաջան պաշտպանվում է, շատ գոլեր է խփում և շատ գոլային փոխանցումներ է կատարում։ Եվ նա «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր ֆավորիտն է»,- ասել է Կոստան։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։