Իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը մեկնաբանել է իր հաղթանակը Կարեն Խաչանովի նկատմամբ՝ Հռոմում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում: Իսպանացին հաղթել է 6:3, 3:6, 7:5 հաշվով:
«Պարզապես անհավանական է վերջնամասում հաղթել այնպիսի լուրջ մրցակցի, ինչպիսին Կարեն Խաչանովն է: Ինձ համար ֆիզիկապես դժվար էր։ Ցավեր չունեի, պարզապես հոգնածություն էր: Հյուծող հանդիպում էր, ստիպված էի շատ վազել։ Հպարտ եմ, թե ինչպես պայքարեցի յուրաքանչյուր գնդակի համար։
Երկրորդ սեթում բրեյքի առավելությամբ էի առաջատար, բայց հետո, հավանաբար, մի փոքր կորցրի կենտրոնացումը: Նա սկսեց հրաշալի խաղալ։ Շատ ուրախ եմ, որ կարողացա մոռանալ այդ մասին և փորձել սկսել երրորդ սեթն ավելի լավ: Կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց։ Պարզապես պայքարեցի, և շատ գոհ եմ դրանից»,- ասել է Ալկարասը կորտում տված հարցազրույցում։
Հռոմի մրցաշարի 1/4 եզրափակչում Կառլոս Ալկարասը կմրցի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։