«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան, որը նախկինում խաղացել է «Լիդս Յունայթեդում», խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին։
«Պրեմիեր լիգան լավագույն լիգան է խաղալու և դիտելու համար։ Պրեմիեր լիգայում դուք կարող եք դիտել, թե ինչպես են երկու թիմերը հարձակվում 90 րոպե շարունակ՝ անկախ մրցակցից», — Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ռաֆինյան «Լիդսում» խաղացել է 2020-ից 2022 թվականներին։ Բրազիլացին անգլիական ակումբի կազմում անցկացրել է 67 խաղ, խփել 17 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
2022 թվականին Ռաֆինյան դարձել է «Բարսելոնայի» խաղացող։ Ակումբային ընթացիկ մրցաշրջանի 54 խաղում բրազիլացին խփել է 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Հարձակվողի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։