«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է թիմի պարտությունը Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» հետ (3:4), որը տեղի է ունեցել երեկ։
«Այս մակարդակի խաղում դու պետք է լավ պաշտպանվես և հարձակվես։ Մենք լավ հարձակվեցինք և հնարավորություններ փնտրեցինք։ Իհարկե, առաջին խաղակեսում կարող էինք ավելի լավ խաղալ. մենք ակնհայտ սխալներ թույլ տվեցինք, որոնք հանգեցրին բաց թողած գոլերի:
Մենք պետք է ավելի լավ պաշտպանվեինք։ Այսօրվա խաղում դա հատկապես ակնհայտ էր՝ մենք վատ էինք պաշտպանվում, և դա ցածր բլոկի պատճառով չէր։ Մենք մեր մրցակիցներին հնարավորություն տվեցինք, և նրանք պատժեցին մեզ», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը։
Այս պահին «Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 75 միավորով երկրորդ տեղում է։