Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանների ցուցադրած խաղի մասին։
«Ինիգո Մարտինեսն ու Կուբարսին շատ ավելի լավն են, քան Արաուխոն, բայց նրանք արագություն չունեն։ Այս դեպքում ռիսկն ավելի մեծ է, որ նրանց կգերազանցեն։ «Բարսելոնան» ռիսկի դիմեց, և դա նրանց բերեց բազմաթիվ հաջողություններ և տպավորիչ հաղթանակներ։ Բայց ես գիտեի, որ կգա այն օրը, երբ այս ռիսկը կպատժվի։ Դա տեղի ունեցավ «Ինտերի» դեմ խաղում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» պարտվեց «Ինտերին» ընդհանուր 6:7 հաշվով։