«Բայերը» Բունդեսլիգայի 33-րդ տուրում տնային խաղում 2:4 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»։
Հաշիվը բացեցին տանտերերը՝ Ջերեմի Ֆրիմպոնգի գոլով։ Հյուրերը յուրաքանչյուր խաղակեսում խփեցին երկու գոլ։ Գոլերի հեղինակներ դարձան Յուլիան Բրանտը, Յուլիան Ռյուերսոնը, Կարիմ Ադեյեմին և Սերու Գիրասին։ Խաղի վերջնամասում Յոնաս Հոֆմանը կրճատեց «Բայերի» պարտության հաշվի տարբերությունը։
33 տուրից հետո «Բայերն» ունի 68 միավոր և ավելի վաղ ապահովել էր մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Խաբի Ալոնսոյի համար սա «Բայ Արենայում» վերջին խաղն էր որպես մարզիչ։
«Բորուսիան» 54 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։
Գոլերի տեսանյութերը՝ այստեղ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը