«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե «Ռեալի» ղեկին անցկացրած 350 հանդիպումներից որո՞նք են իր համար ամենաանմոռանալի երեքը։
«11 տարի առաջ՝ Լիսաբոնի եզրափակիչը, 2022 թվականի Փարիզի եզրափակիչը, 2024 թվականի Լոնդոնի եզրափակիչը։ Դժվար չէ ընտրել», — ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Անչելոտիի նշած առաջին եզրափակչում Արքայական ակումբը լրացուցիչ ժամանակում 4-1 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։
2022 թվականի այս մրցաշարի վճռորոշ հանդիպմանը «Ռեալ Մադրիդը» 1-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակչում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։