«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Եգիպտացու համար այս մրցանակը երրորդն է իր կարիերայում։ Նա նախկինում այն ստացել էր 2021/2022 և 2017/2018 մրցաշրջանների ավարտին։
Սալահը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում 32-ամյա վինգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է մոտ 50 հանդիպում, խփել 33 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։
Եգիպտոսցու գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներից հետո Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիան «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենին ճանաչել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։