Ռեստորանում ընթրող մի խումբ աղջիկներ խնդրել են պատահական երիտասարդի լուսանկարել իրենց՝ չիմանալով, որ նա «Բարսելոնայի» 17-ամյա աստղ Լամին Յամալն է։ Համեստորեն համաձայնած ֆուտբոլիստը լուսանկարել է աղջիկներին։
Տեսարանը հայտնվել է սոցցանցերում՝ առաջացնելով հումորային արձագանքներ։ Աղջիկները, հավանաբար, միայն հետո են պարզել, թե ով էր իրենց լուսանկարողը։
«Բարսելոնայի» հարձակվողը ներկայացել է որպես Ռայան, սակայն ժամանակի ընթացքում զբոսաշրջիկները սկսել են կռահել, որ իրենց առջև հայտնի ֆուտբոլիստ է։ Աղջիկներից մեկը նույնիսկ խնդրել է Յամալին սելֆի անել։