Արդեն հայտնի են այն 10 ակումբները, որոնք նվաճել են 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մասնակցության ուղեգրեր։
Այդ ակումբներն են՝ «Լիվերպուլը», «Նապոլին», «Ինտերը», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Բավարիան», Լևերկուզենի «Բայերը», ՊՍԺ-ն, «Սլավիա Պրահան» և «Օլիմպիակոսը»։
Նշենք, որ «Օլիմպիակոսը»՝ որպես Հունաստանի չեմպիոն, ի սկզբանե պետք է մեկնարկեր որակավորման փուլից։ Սակայն հունական թիմը ստացավ ուղիղ ուղեգիր խմբային փուլ, քանի որ ընթացիկ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթողի ուղեգիրը չաղարկվեց։ Եզրափակչի մասնակիցներ «Ինտերը» և ՊՍԺ-ն արդեն ապահովել էին իրենց տեղը լիգայի փուլում՝ ներքին առաջնություններում գրանցած արդյունքների շնորհիվ։
Ընդհանուր առմամբ, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղիղ ուղեգիր կնվաճեն 29 թիմեր, իսկ մնացած 7-ը կմիանան՝ հաղթահարելով որակավորման փուլերը։