«Մանչեսթեր Սիթիի» աստղ Կևին Դե Բրույնեն ամռանը կհեռանա ակումբից, որտեղ դարձել է իսկական լեգենդ՝ անցկացնելով 10 տարի։ Այս պահին բազմաթիվ լուրեր են շրջանառվում այն մասին, թե որտեղ է բելգիացին շարունակելու իր կարիերան։
Բելգիական HLN լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Կևինը կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում»։ Նշվում է, որ 33-ամյա խաղացողի կինը՝ Միշել Լակրուան, նկատվել է Նեապոլում, որտեղ, ըստ տեղեկությունների, տուն էր փնտրում ընտանիքի համար։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «քաղաքայինների» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։